Thursday, 02 07 2026
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար

Նախաքննության փուլում այդ տվյալները հրապարակելն անթույլատրելի էր. Անդրանիկ Քոչարյան

«Ես կարծում են՝ Հատուկ քննչական ծառայության պետը շտապեց հրապարակել Մարտի 1-ի գործով փաստերը։ Նախաքննության փուլում այդ տվյալները հրապարակելն անթույլատրելի էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ այսօր ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո երկու գերատեսչությունների ղեկավարների ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործով՝ հիմնավորելու համար, որ հենց այդ բացահայտումներն են պատճառ դարձել, որ իրենց դեմ հարձակումներ են սկսել, և խոսակցությունները գաղտնալսվել են։

ՀՔԾ պետը, մասնավորապես, կրկին անդրադարձավ 0038 հույժ գաղտնի հրամանին՝ գաղտնազերծելով ևս մեկ դրվագ։ «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ Զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել։ Այսինքն` բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այդ գործողություններին։ 0038 գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Սա ևս ապացուցված է եղել քրեական գործի նյութերով։ Այսինքն՝ այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- հայտարարել է Սասուն Խաչատրյանը՝ ներկայացնելով փաստաթղթային ապացույցներ:

Նա ցույց տվեց ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանը, որտեղ հատ առ հատ նշված են այն զինծառայողները, ովքեր գումարներ են ստացել, նշված են նաև գումարների չափերը, իսկ այդ անունների դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: «Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք ավելի ուշ: Ես չգիտեմ, թե ինչպես են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, թե ինչպես են նրանք մեր բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անունները կտա հետագայում:

Բացի դրանից՝ ՀՔԾ պետը ուշագրավ բացահայտում արեց Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների հետ կապված։ Ըստ նրա՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

«Խոսքը վերաբերում է ոչ թե Մարտի 1-ի դեպքերին, այլ իր և Վանեցյանի գաղտնալսմանը։ Իսկ ես այդ գաղտնալսման և Մարտի 1-ի գործի նյութերի հետ կապ չեմ տեսնում։ Իսկ այդ ասուլիսին Մարտի 1-ի գործով նյութերի հրապարակումը համարում եմ տակտիկական սխալ։ Այն կարող է ազդել քննության հետագա ընթացքի վրա։ Այդ նյութերն այսօրվա ասուլիսի թեմայից դուրս էին»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ նույն կարծիքին է նաև Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ բացահայտման մասին։ «Տիգրան Աբգարյանի մասով մենք մի ամբողջ զեկույց ունենք հրապարակած։ Ինձ համար որևէ նորություն չկար այդտեղ, բայց կրկնում եմ, այդ մասին բացահայտումները այս փուլում կրկին տակտիկական սխալ էր։ Այն կվնասի գործի հետագա բացահայտմանը։ Մարտի 1-ի թեման չէր կարելի դարձնել գաղտնալսման հետ կապված պաշտպանական միջոց»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում