Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց՝ երկիրը կառուցելու, ոտքի հանելու, մեջքը ուղղելու ժամանակն է:
«Առաջացել է հույս, և չի կարելի է կորցնել վերջին տասնամյակների այդ ամենամեծ ձեռքբերումը»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով հանդես գալ սերունդների առջև պատասխան կրող գործիչների համարժեք դիրքից:
«Պահն է նորովի երկիրը ոտքի հանելու: Կոչ եմ անում բոլորին միավորվելու այդ մտքի շուրջ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































