Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին Շիրակ Թորոսյանը անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին:
«Վաղուց ժամանակն է, որ մենք ձերբազատվենք այն սնանկ կարգախոսից, թե հայ-վրացական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, և այդպիսով կուտակենք խնդիրներ: Ի՞նչ փոխադարձ վստահության մասին կարող է խոսք լինել, երբ դեռ գործում է չարաբաստիկ սև ցուցակը, երբ վրացական անցակետերում խնդիրներ կան հայատառ գիր-գրականության և մամուլի համար»,- հայտարարեց Շիրակ Թորոսյանը՝ հույս հայտնելով, որ հնչեցված թեզերը կյանքի կկոչվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:











































