Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Փաշինյանի կոշտ ելույթը Պուտինից հետո

Երևանի Ավագանու ընտրության հենց մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սրեց խաղը, ունենալով բավականին կոշտ ելույթ և ավագանու արտահերթ ընտրությունը փաստորեն հռչակելով «հակահեղափոխության» դեմ պայքարի փաստացի մի նոր փուլ, արտահերթ ընտրությունը դնելով քաղաքական այդ տրամաբանության մեջ: Այն, որ Երևանի ավագանու ընտրությանը ՔՊ թեկնածուն ինքնին բավականին թույլ և խոցելի է, ընդհանուր տրամաբանության մեջ, և զուտ նրանով հաղթանակ ապահովելը Նիկոլ Փաշինյանի համար լինելու էր բարդ և նա բեռը վերցնելու էր դարձյալ իր վրա, կասկածից վեր էր: Սակայն որոշակիորեն անսպասելի է, որ Փաշինյանը բավական կոշտ և սուր հռետորաբանությամբ է գնում այդ ընտրությանը:

Զարմանալի չէ նաև, որ առանցքում պետք է լիներ «հակահեղափոխության դեմ պայքարը», քանի որ առաջիկայում այդ հանգամանքը առաջիկայում բավականին արդյունավետ գործիք կարող է լինել Փաշինյանի համար: Ընդ որում, այստեղ իհարկե գնահատականները, թե այն կարող է մաշվել, մի կողմից իրականություն են, մյուս կողմից սակայն ամբողջության մեջ համարժեք չեն: Համարժեք չեն այն իմաստով, որ այդ ռեսուրսը վաղ թե ուշ մաշվելու է, այդ հանգամանքը այսպես, թե այնպես կորցնելու է իր կշիռը կամ ազդեցությունը՝ օգտագործի ներկայումս Փաշինյանը դա, թե ոչ: Հետևաբար այդ պարագայում նրան մնում է քանի դեռ դրա ռեսուրսը չի մաշվել հնարավորինս ակտիվ ու արդյունավետ օգտագործել այն, դուրս գալու համար այնպիսի դիրքեր, որտեղ հետագայում արդեն տվյալ ռեսուրսի մաշումից հետո Փաշինյանը կլինի ավելի ամուր վիճակում:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը իհարկե ինքն էլ գիտակցում է, որ «հակահեղափոխության» գործիքը մաշվելու է, բայց մաշվելու է նույնիսկ առանց օգտագործելու էլ, հետևաբար ներկայումս փորձում է օգտագործել շատ ակտիվ: Առավել ևս, որ գործնականում կենսունակ մյուս գործիքները առայժմ իրավապահներն են, որոնք էլ իհարկե ունեն ընտրական պրոցեսում իրենց դերը: Նիկոլ Փաշինյանի կոշտ և սուր հռետորաբանությունը սակայն այդ ամենով հանդերձ իսկապես որոշակիորեն անսպասելի էր, թեև հանրահավաքային տրամաբանությունը դա էլ պահանջում է: Այստեղ իհարկե հետաքրքիր հարց է, թե արդյո՞ք Երևանի ավագանու ընտրության նախընտրական արշավի մեկնարկին Փաշինյանի այդ ելույթը ուղիղ արտացոլում էր Ռուսաստանում սեպտեմբերի 8-ին Պուտինի հետ ունեցած հանդիպման, որը նա գնահատեց փայլուն, և որը համենայնդեպս դատելով հրապարակային նշաններից անցել է եթե ոչ փայլուն, ապա համենայնդեպս հաջող և արդյունավետ: Արդյո՞ք հենց այդ ուղղությամբ դիրքերը ամրացնելու արդյունք չէ այն կոշտ և սուր մարտավարությունը, որ Երևան վերադարձից գրեթե անմիջապես հետո կիրառում է Փաշինյանը «հակահեղափոխության» դեմ:

Գործնականում, այդօրինակ մարտավարությունն իհարկե ինքնին որոշակի ծայրահեղություն է, և այս դեպքում փայտն ունենում է երկու ծայր՝ կամ կոշտությունը բխում էր դիրքերի ամրացումից, կամ հակառակը՝ կոշտ և ագրեսիվ հռետորաբանությունը բխում է դիրքերի թուլությունից, երբ սուբյեկտը փորձում է քողարկել դա և ցույց տալ ուժ: Միևնույն ժամանակ, խոշոր հաշվով, հայաստանյան իրավիճակի առանձնահատկությունը թերևս բերում է յուրօրինակ միքսի անհրաժեշտության և տվյալ պարագայում մենք գործ ունենք ոչ թե որևէ ծայրահեղության, կամ պարզապես դեռևս շարունակվող հեղափոխության հետ, որտեղ Նիկոլ Փաշինյանն այս փուլում օբյեկտիվորեն կանգնած է շարունակվող հեղափոխականության և սկսված վարչապետության համադրության, միքսի անհրաժեշտության առաջ: Այլ հարց է, թե որքանով է արդյունավետ այդ համադրումը: Դա իհարկե որոշակի ժամանակի քննության հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում