Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Առաջադրվել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը:
«Ունե՞նք արդյոք սահմանադրականության դեֆիցիտ, և ի՞նչ ուղիներ եք տեսնում այդ դեֆիցիտը վերացնելու համար»,- ՍԴ դատավորի թեկնածու Արման Դիլանյանին իր հարցն ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը:
Պատգամավորին հետաքրքրում է նաև, թե ընտրվելու դեպքում թեկնածուն ի՞նչ ներդրում է նախատեսում ՍԴ-ում, և արդյո՞ք նա ունի հանրային վստահություն:
Թեկնածուն խուսափեց սահմանադրականության դեֆիցիտին առնչվող հարցին քաղաքական գնահատական հնչեցնել:
Մանրամասները՝ տեսանյութում:












































