Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 70 և ավելի դոլարով նվազեցնելու հնարավորություն կա

«Ռուսաստանը եվրոպական երկրներին գազի 1000խմ վաճառում է 180-190 դոլար սակագնով, իսկ  օրինակ Բելառուսին այս տարվա հունվարի 1-ից 129  դոլարով է վաճառում ու ես չեմ հասկանում, թե այդ  ինչո՞ւ է 150 դոլարն ավելի էժան համարվում, քան 129 դոլարը։ Սահմանին գազի սակագինը՝ այո, 150 դոլար է, բայց մեր բնակչությանը արդեն սահմանից ներս գազ մատակարարվում է 290 դոլարով և, բոլոր դեպքերում, այս կրկնակի  թանկացումն  անտրամաբանական է և մշտապես եղել է տարակուսանքի առարկա։

Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական այս փոփոխություններից հետո՝ իրապես ժամանակն է ուսումնասիրելու, թե ինչու է այս վիճակին հասել Հայաստանի գազաբաշխիչ համակարգը  և  ինչ  մեթոդաբանությամբ է տեղի ունենում  գազի գնագոյացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով  Հայաստանին  մատակարարվող գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ  Վլադիմիր Պուտինը նշեց, թե տարածաշրջանում Հայաստանին Ռուսաստանը  գազ  մատակարարում է ամենաէժան գնով, ինչին հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գազի սակագինը վերանայման անհրաժեշտություն ունի։

Այս համատեքստում Ատոմ Մարգարյանը հավելեց նաև․ «Ըստ իս՝ գազի  գնագոյացման հիմքում դրված  մեթոդաբանությունը հիմքից ի վեր արատավոր է, մասնավորապես,  տնտեսագիտական լեզվով ասած՝ «ծախս պլյուս» համակարգն է կիրառվում  այդ մեթոդաբանության հիմքում, այսինքն՝ ինչքան շատ ծախսերը լինեն, այնքան շատ ստացվող շահույթը կլինի մեծ, որքան ուռճացված ծախսեր լինեն կամ այսպես կոչված՝  «ներդրումներ», այնքան ավելի մեծ եկամուտներ կստանան․ սա մի  կարևորագույն պրոբլեմ է, որը պետք է լրջորեն դիտարկվի ու քննարկվի»։

Բացի վերոնշյալից, մեր  զրուցակիցը նկատեց նաև, որ գնագոյացման հիմքում ընկած են նաև մի շարք այլ  կասկածելի գործոններ և դրանցից  մեկը կորուստներն են, որոնք ևս հաշվարկվում են գնի մեջ։

Տնտեսագետի պնդմամբ՝  Հայաստանի բնակչությանը  մատակարարվող գազի սակագինը  70 և ավելի դոլարով նվազեցնելու հնարավորություն կա։

«Համաձայն կնքված պայմանագրի՝  սահմանի վրա գազի գինը պետք է լինի այնքան, որքան Ռուսաստանի Օրենբուրգի մարզում է վաճառում «Գազպրոմ»-ը, իսկ այդ գինը 80 դոլարն է․ հիմա դուք հաշվեք՝ 80 դոլարը որտեղ, 150 դոլարը որտեղ․․․

Տարբեր ուսումնասիրություններ  կան, բայց  իմ հաշվարկով՝ առնվազն 25%-ով  այսօր գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա,  որը նշանակում է, որ 1000 խմ-ի համար  70 դոլարով գազի սակագինը պետք է  իջնի, այսինքն՝  առնվազն 220  կամ  նույնիսկ  200 դոլարով  կարելի է գազի գինը 1000 խմ-ի համար  ֆիքսել և անցնել առաջ»,- շեշտեց Ատոմ Մարգարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում