Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը վտանգավոր է․ ՀՀ կառավարությունն ու ՊՆ-ն պետք է բացատրություն տան

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանը բուռն արտաքին քաղաքական շրջափուլում է՝ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինին, այսօր աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետը և սեպտեմբերի 14-ին նախատեսվում է Մակրոնի հրավերով վարչապետի այցը Ֆրանսիա, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց. «Նախ ասեմ, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանության փոփոխության արդյունքում պահանջ առաջացավ վերանայել արտաքին քաղաքական հիմնական գերակա ուղղությունների նկատմամբ կառավարության վերաբերմունքը և դրանով պայմանավորված՝ ամռան 3 ամիսների ընթացքում որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տարվեին սեպտեմբերին սպասվող ակտիվ քաղաքական շրջանի բացման համար, ինչը մենք տեսանք. առաջին այցը Ռուսաստան՝ հանդիպում ՌԴ նախագահի հետ, ապա նաև տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, դա, իմ կարծիքով՝ առաջին հերթին քաղաքավարության ռեֆլեքս էր, այդպիսի ձևավորված ավանդույթ կա… Հայ-վրացական հարաբերություններն ունեն կենսական և ռազմավարական բնույթ, և դա պետք է պահպանել»:

Ա. Ղազինյանի դիտարկմամբ՝ Մակրոնի հրավերով վարչապետի այցը Ֆրանսիա և այդ այցից մեկ ամիս հետո Մակրոնի այցը Հայաստան կարևոր են ՀՀ-ԵՄ հարաբերություններում ակտիվություն մտցնելու առումով: «Ֆրանսիան հանդես է գալիս, որպես ԼՂՀ կարգավորման համանախագահող երկիր և հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- նշեց Ղազինյանը:

«Կցանկանայի, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեին այնքան անամպ, որքան ներկայացվում է»,- ընդգծեց Ա. Ղազինյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Ն. Փաշինյանի բարձր գնահատականին: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այդ գնահատականը մի փոքր քաղաքականացված է: Նրա կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը ենթարկվում է փոփոխության:

Ա. Ղազինյանը մտահոգություն հայտնեց Սիրիային հումանիտար համատեղ օգնություն ցուցաբերելու նախաձեռնության վերաբերյալ: Նրա խոսքով՝ ՀՀ դրոշի ներքո Հայաստանի ԶՈՒ օգտագործումը սիրիական հակամարտության մեջ, Հայաստանի անվտանգության համար կարող է վտանգավոր լիել: «ԶՈՒ ասելով՝ նկատի չունենք միայն զինված ստորաբաժանումներ, տանկեր և այլն, ԶՈՒ մաս են կազմում նաև սակրավորները, զինվորական բժիշկներն ու ինժեներները… Հայաստանի պետական շահը պահանջում է առավելագույն չեզոքություն ցուցաբերել այս բարդ ու խճճված հակամատության մեջ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում