Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը: «Առաջին լրատվական»- ը պարբերաբար ներկայացնում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների դիտարկումները: Այսօրվա քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Եվա Թովմասյանը, «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Հովսեփ Ղազարյանը և «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Լևոն Հարությունյանը:
Եվա Թովմասյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ընտրարշավը սկսվել է քայլարշավով՝ Էրեբունի համայնքից՝ ունկնդիր լինելով քաղաքացիների ներկայացրած խնդիրներին:
Լևոն Հարությունյանի հավաստմամբ՝ «Լույս» դաշինքի քարոզարշավի մեկնարկը տրվել է գիշերը՝ պաստառներ փակցնելով թույլատրելի տեղերում, առավոտյան քաղաքով մեկ շրջել են՝ քաղաքացիների հետ անմիջական շփվելով և լսելով նրանց ներկայացած խնդիրները:
«Ժպտա». այս կարգախոսն ընտրած «Ժառանություն» կուսակցությունը խոստանում լուծել մայրաքաղաքի խնդիրները և ժպիտ պարգևել հոգսերի տակ կքած երևանցիներին: Մայթերին ու փողոցներում Ժպիտներ են նկարվել, գրանցվել է միջադեպ. «Ի նշան բողոքի, որ այժմ ԱԺ-ն լեգիտիմ կառույց չէ, նաև ԱԺ պատին ժպիտներ նկարեցինք, ոստիկանները բերման ենթարկեցին…»,- նշեց Հովսեփ Ղազարյանը՝ ընդգծելով, որ ոստիակության հին ավանդույթները իներցիայով շարունակվում են:
Քաղաքական ուժերի երիտասարդ ներկայացուցիչները ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում Երևանի կառավարումը, և թե նրանցից յուրաքանչյուրն ինչ ծրագրեր են խոստանում Երևանի զարգացման համար:
Մանրամասն՝ տեսանյութում:









































