ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ որ օրը Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ ինքն ու իր թիմը չպիտի լինեն իշխանության, 15 րոպե հետո այլևս չեն լինի:
Վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ունեցած իր ելույթում:
«Որ օրը Հայաստանի քաղաքացիները որոշեն, որ մենք այլևս չպիտի լինենք իշխանության, 15 րոպե հետո այլևս չենք լինի: Ես երբեք իշխանությունից չեմ կառչելու: Ով ասում է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի իշխանություն, ոչինչ չի հասկանում, Հայաստանում իշխանություն ունի միայն ժողովուրդը»,- վստահեցրեց Փաշինյանն ու հավելեց՝ այլ կերպ չի լինելու:
Նրա խոսքով՝ որևէ պատգամավոր, ԱԺ-ում իր օգտին քվեարկելով, լավություն չի արել: Դա եղել է ժողովրդի ընտրությունը:











































