Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Լայմդոտ Ստրաույումին, ով նախկինում կատարում էր երկրագործության նախարարի պարտականությունները:
Վարչապետի պաշտոնում Ստրաույումի թեկնածությունն առաջադրել է հանրապետության խոշորագույն «Միաբանություն» կուսակցությունը, հիշեցնում է Ria Novosti-ն:
Նա Լատվիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է:






































