Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Առաջարկում ենք այնպիսի փոփոխություն, որը բարձրացնելու է հանրային տրանսպորտի որակը․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իրենց տեսլականը տրանսպորտի խնդրի լուծման հարցում:  Դավիթ Խաժակյանի խոսքով` դաշինքի նախընտրական ծրագիրը ներառում է թե՛ այն խնդիրները, որ քաղաքացիներից լսում են ամեն օր, թե՛ այն գաղափարները, որոնք միտված են Երևանի զարգացմանը և հարմարավետ լինելուն:

Խաժակյանը առաջնային խնդիր է համարում Երևանի տրանսպորտի խնդրի լուծումը: «Հանրային տրանսպորտի խնդիրը լուծելու համար մենք  ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, ինչպես նաև անգլիական խորհրդատու կազմակերպության ներկայացած զեկույցը, որի դրվագները տեղ են գտել մեր նախընտրական ծրագրում:

Առաջարկվում է ունենալ քաղաքում միասնական երկու օպերատոր, որոնք կշահագործեն քաղաքային տրանսպորտը ամբողջությամբ: Հանրային տրանսպորտը լինելու է ամբողջությամբ արդիականացված շարժակազմով: Քաղաքում այլևս չեն լինելու միկրոավտոբուսներ և չեն լինելու կրկնվող գծեր, և չեն լինելու կանգառներում  կանգնած բազմաթիվ մարդիկ, ովքեր սպասում են տրանսպորտին»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ մեկ օպերատորի առկայությունը բերում է ոլորտում մենաշնորհի և ցածր սպասարկման որակի, ինչպես եղավ աղբահանության ոլորտում:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար:

«Սա կոնկրետ քաղաքական ուժի հարց չէ, այլ Հայաստանի հարցն է, որ հեղափոխությունից հետո ամենամեծ թվով ընտրողներ և տնտեսություն ունեցող քաղաքը արտահերթ ընտրությունների փորձության ճանապարհով է անցնում: Մեր ավագանու թեկնածուները ներկայումս «Ելք» խմբակցության  անդամներ են, ովքեր իրենց օրնիբուն աշխատանքով ցույց են տվել, թե ինչպես պետք է լինել պատասխանատու, հաշվետու և հետադարձ կապ պահել քաղաքացու հետ և երևանցու խնդիրը ամեն օր բարձրացնել: Նրանք, որպես ընդդիմություն, լավ են աշխատել, գիտեն քաղաքի խնդիրները, փորձ ունեն և բոլորը ճանապարհ անցած մարդիկ են»,- ընդգծեց Մարուքյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, թե շատ է ցանկանում, որ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը այս ընտրություններում, որպես մարդ իր անցած ուղով, արժանի գնահատվի:

«Արտակն ինձ համար հերոսի կերպար է, ով 19 տարեկանում, Բժշկական ինստիտուտի լավ սովորող ուսանող լինելով, գնաց ռազմաճակատ և ռազմաճակատում վիրավորվելուց հետո ծնողներն իմացել են, որ Արտակը վիրավորվել է:

Նա երբեք չի շահարկել դա, որովհետև նա հայրենասեր մարդ է ու իր հայրենասիրությունը ապացուցել է պատերազմի տարիներին»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով` Զեյնալյանը չափազանց սկզբունքային է, և հենց այդպիսի մարդիկ են պետք Երևանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում