Զբոսաշրջիկներին զգուշացնում են, որ Մերձավոր Արևելք թռիչքի ժամանակ օդանավում ալկոհոլ օգտագործելու համար հնարավոր է՝ նրանք ձերբակալվեն:
Այս մասին երեք երեխաների մայրը տեղեկացել է միայն այն բանից հետո, երբ իրեն ձերբակալել են Էմիրաթներ թռչող ինքնաթիռում մեկ բաժակ գինի խմելու համար: Կինը ստիպված է եղել երեք օր անցկացնել ճաղերի հետևում: Ավելի ուշ կնոջ նկատմամբ մեղադրանքը կասեցվել է, սակայն միջադեպի տհաճ ազդեցությունը, բնականաբար, մնացել է:

ԱՄԷ-ում, օրենքի համաձայն, զբոսաշրջիկները ալկոհոլ կարող են օգտագործել միայն հյուրանոցում կամ այլ լիազորված հաստատություններում: Կանոնները խախտողին սպասվում է ձերբակալություն կամ տուգանք: Ավելին, հանցագործություն է համարվում նաև ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում գտնվելը:












































