Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Սան-Սիրո» մարզադաշտում այս պահին ընթացքի մեջ է «Միլան» – «Ատալանտա» հանդիպումը:
Այս մրցավեճի 35-րդ րոպեին իր թիմին հաշվի մեջ առաջ է մղել «ռոսսոներիներ»-ի կիսապաշտպան Կական: Այդ գոլը նրա համար հոբելյանական` 100-րդն էր ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Միլան»-ի մարզաշապիկով ելույթ է ունեցել նախ 2003-2009 թթ., ապա, Մադրիդի «Ռեալ»-ում հանդես գալուց հետո, իտալական ակումբ է վերադարձել 2013 թվականի աշնան սկզբին:
Goal Kaka – Milan 1-0 Atalanta – 06-01-2014… by beingoal





































