Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոնքոսկրերի կոտրվածք է ստացել` Շվեյցարիայում դահուկներով սահելիս: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին:
Ընդգծվում է, որ խոսքը վազքային և ոչ թե լեռնային դահուկների մասին է:
Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում քաղաքական գործիչը ստիպված է անկողնային ռեժիմ պահպանել, ուստի մի քանի ծրագրված գործուղումներ կհետաձգվեն: Նշվում է, որ Մերկելը նաև մի քանի այլ վնասվածքներ է ստացել:









































