Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերքել է այն ասեկոսեները, համաձայն որոնց` հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
«Մանջուկիչը ուժեղ խաղացող է: Նա եղել է մեր լավագույն ռմբարկուն և այդպիսին է համարվում նաև այժմ: Այստեղ իմ աշխատանքի ժամանակահատվածում նա շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նա պայմանագիր ունի և կմնա այստեղ»,- ասել է իսպանացի մասնագետը:
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալն ավելի վաղ նշել էր, որ Մանջուկիչը չի պատրաստվում հեռանալ «Բավարիա»-ից: Նրա ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը:









































