Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը և թագուհի Սիլվիան չեն մասնակցի Նորվեգիայում մայիսի 17-ին նշանակված պաշտոնական միջոցառումներին, որոնք նվիրված են երկրի սահմանադրության 200 ամյակին: Այս մասին հաղորդում է NRK-ըը:
Հեռուստաալիքի տվյալներով` շվեդ թագավորական զույգը պաշտոնական հրավեր է ստացել Նորվեգիայի թագավորից, սակայն հրաժարվել է այցից:
Շվեդ թագավորի մամլո ծառայությունից մեկնաբանել են, որ Կառլ 16-րդ Գուստավը չի մասնակցում այլ պետությունների հոբելյանական միջոցառումներին կամ ազգային տոներին:
Հաղորդվում է նաև, որ դանիացի թագավորական զույգը` Մարգարետ 2-րդը և արքայազն Հենրիկը ևս հրավեր են ստացել: Նրանք համաձայնել են ներկա գտնվել տոնակատարությանը:
Նորվեգիայում սահմանադրությունն ընդունվել է 1814 թ.՝ այն բանից հետո, երբ Դանիան հրաժարվեց նորվեգական թագից՝ հօգուտ Շվեդիայի: Նորվեգիան Շվեդիայից լիակատար անկախություն ստացել է 1905 թ.:










































