Monday, 06 05 2024
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Հայ-վրացական հարաբերությունների «մեկ միլիարդը»

Հայաստանն ու Վրաստանը փայլուն հարաբերություններ ունեն․ այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք խնդիր ունենք մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել բովանդակային և այն էմոցիոնալ մակարդակին, որ գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները կրել են և շարունակելու են կրել պարբերական բնույթ: Քննարկել ենք բազմաթիվ՝ տրանսպորտային, տնտեսական, քաղաքական փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- նշել է Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ Վրաստանի գործընկերոջ կողմից ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել․խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի:

Համատեղ ասուլիսի ժամանակ կատարված արձանագրումները, անշուշտ, կարևոր են, սակայն խորապես համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների բարեկամական, էմոցիոնալ համատեքստին ներդաշնակ չեն անգամ քաղաքական հարաբերությունները և այս ասպարեզում նույնպես անհրաժեշտ են երկուստեք նախաձեռնություններ, համատեղ օրակարգի ձևակերպում։

Հայաստանն ու Վրաստանը՝ անկախ արտաքին քաղաքական կողմնորոշումների տարբերություններից, ռազմավարական գործընկեր են ու տարածաշրջանի թերևս երկու պետություններն են, որ իրենց արժեհամակարգով մաս են կազմում արևմտյան քաղաքակրթությանը։ Այս իմաստով՝ հայ-վրացական հարաբերություններն ունեն ոչ միայն պատմական, այլ նաև քաղաքակրթական հենք ու ռազմավարական հեռանկար։ Երկու երկրները փոխադարձաբար ունեն ամուր դաշնակցային հարաբերությունների անհրաժեշտություն։

Գործնական քաղաքականության տեսանկյունից՝ հայ-վրացական հարաբերությունները չունեն այլընտրանք, որովհետև կարևոր հարթակ են Հայաստանի եվրաինտեգրման, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման համար։

Միևնույն ժամանակ՝ Վրաստանը միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանին կապում է ռազմավարական դաշնակից, հիմնական առևտրա-տնտեսական գործընկեր Ռուսաստանի հետ։ Այս համատեքստում հուսանք, որ այսօրվա այցի ընթացքում դրական լուծում կստանա մի խնդիր, որը հայ-վրացական հարաբերություններում ծագեց բավականին անակնկալ։ Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից Վրաստանն արգելելու է իր տարածքով բեռնատարներով ցորենի տեղափոխումը: Պաշտոնական բացատրությունն այն է, որ հայկական բեռնատարները փչացնում են վրացական ճանապարհները: Ցորենը պետք է տեղափոխվի երկաթուղով, որի հետևանքով այն թանկանալու է, ինչը, բնականաբար, սոցիալական լարվածություն է ստեղծելու Հայաստանում։

Անշուշտ, անչափ գնահատելի է, որ չնայած Վրաստանում թուրք-ադրբեջանական տնտեսական մեծ ներկայությանը ու աբխազական և հարավօսական հակամարտությունների գոյությանը՝ պաշտոնական Թբիլիսին, մեծ հաշվով, դրական չեզոքություն է պահպանում ԼՂ խնդրում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության վրա։

Միևնույն ժամանակ՝ Վրաստանում գնահատում են Հայաստանի բարեկամական, հավասարակշիռ կեցվածքը այնպիսի զգայուն խնդրում, ինչպիսին՝ ռուս-վրացական հարաբերություններն են։ 2008-ի պատերազմից հետո, նույնիսկ ռուսական ակնհայտ ճնշումների պայմաններում, Հայաստանը հավատարիմ մնաց բարեկամական հարաբերությունների ոգուն՝ հրաժարվելով ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։

Հայ-վրացական հարաբերություններին պակասում են նախաձեռնողականությունը, ամբիցիոզ ծրագրերը։ Այսօր Մամուկա Բախտաձեն հանդես է եկել հավակնոտ նախաձեռնությամբ, հուսանք Երևանի հանդիպակաց առաջարկությունը չի ուշանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում