American Airlines ավիաընկերության օդաչուն պիցա է հյուրասիրել բոլոր ուղևորներին, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված է եղել փոխել օդանավի ուղղությունը՝ գրում է Inside Edition-ը:
Այն բանից հետո, երբ Լոս Անջելեսից Դալաս մեկնող ինքնաթիռը ուղղությունը փոխել է դեպի Ուիչիտո-Ֆոլս, 159 ուղևորներ ստիպված են եղել 1 օր սպասել օդանավակայանում: Այդ ժամանակ ինքնաթիռի կապիտան Ջեֆ Ռեյնսը 40 տուփ պիցա է պատվիրել, որպեսզի իր այդ հյուրասիրությամբ մեղմի հիասթափված ուղևորների զայրույթը:

Նրա այդ քայլը հուզել է գործընկերներին և ուղևորներին: Օդաչուն խոստովանել է, որ ոչ միայն ինքն է օգնել ուղևորներին՝ հաղթահարելու սթրեսը, այլև ինքնաթիռի ողջ անձնակազմը:






































