Հայտնի երգիչ Էլթոն Ջոնը ԱՄՆ Ալենթաուն քաղաքում կայացած իր համերգի ժամանակ հնչած երգերից մեկը նվիրել է մահացած ռեփեր Մաք Միլերին: Այդ մասին գրում է mignews.com-ը:
Don’t Let The Sun Go Down On me երգի կատարումից առաջ նա մի քանի խոսք է ասել 26-ամյա երաժշտի մասին:

«Անհավանական է, նա մահացել է 26 տարեկանում: Անհավատալի է, որ այդքան երիտասարդ և այդքան տաղանդավոր մարդը կարող է մահանալ: Ես ուզում եմ մեր սերը և բարեմաղթանքը հղել նրա սիրելիներին, ընտանիքին և բարեկամներին: Մաք, որտեղ էլ որ լինես, հույս ունեմ՝ երջանիկ ես»,- ասել է Էլթոն Ջոնը:
Հայտնի է, որ սեպտեմբերի 7-ին թմրանյութի մեծ չափաբաժնից Կալիֆորնիայում մահացել է Մաք Միլերը:












































