«Ֆիորենտինա»-ի հարձակվող Ջուզեպե Ռոսին այսօր բժշկական հետազոտություն է անցել:
Պարզվել է, որ Ռոսին աջ ծնկի վնասվածք է ստացել, բայց բաց կթողնի ոչ թե 6 ամիս, ինչպես ենթադրվում էր նախնական հետազոտությունից հետո, այլ շուրջ երեք ամիս:
Հարձակվողի վերջնական ախտորոշումն ու ապաքինման ժամկետները պարզ կդառնան միայն օրեր անց` փորձառու վիրաբույժ Ռիչարդ Սթրեդմանի հետազոտությունից հետո:







































