«Իմ քայլը» նախընտրական դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը պատրաստ է դեբատների՝ մի պայմանով, որ ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր 12 թեկնածուն էլ մասնակցեն դրան, այդ մասին նա ասաց քարոզարշավի մեկնարկին՝ լրագրողների հետ զրույցում։
«Ոչ մեկին չեմ ուզում նախապատվություն տալ և չեմ ուզում, որ խտրականություն լինի։ Բոլորս միասին, եթե հավաքվում ենք, 12 հոգով մեկ տաղավարում խոսում ենք՝ բոլորին տրված հավասար ժամանակով և հնարավորություններով։ Դեբատները շատ կարևոր բան են, ինքս կողմ եմ և պատրաստ եմ», – ասաց Հայկ Մարությանը։