Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովը սկսում է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը:
«Մենք գործ ունենք պրոֆեսիոնալի հետ, ով ունի մեծ փորձառություն»,- իր ելույթում թեկնածուի մասին իր կարծիքը հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորն առանձնահատուկ ընդգծեց Մարտին Գալստյանի դերակատարությունը Դիլիջանի գիտահետազոտական կենտրոնի կայացման գործում. «Այդ կենտրոնի պրոդուկտով իրենց աշխատանքներն են կազմակերպում բազմաթիվ հայտնի ֆիրմաներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































