Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսով զբաղվող և օֆշորային գոտում գրանցված «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ապօրինությունները բացահայտելուց հետո առևտրով զբաղվողները մտածում էին, որ ներկրման գինը կարող է նվազել։ Սակայն, տեղի է ունեցել հակառակ պրոցեսը։
Հիմնականում մեծածախ առևտրով զբաղվողները մի քանի օր առաջ Կառավարության մոտ էին, խնդրում էին իրենց հարցին լուծում տալ՝ ապրանքի մաքսազերծման քաշի գինը նվազեցնել, քանի որ իրենք այդ գնով ապրանք չեն կարող բերել, բերելու դեպքում էլ ստիպված են լինելու իրենք թանկացնել ապրանքի գինը։
Առինջ մոլում առևտրականները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ Կառավարությունից իրենց բողոքին դեռևս չեն արձագանքել։ Նրանց խոսքով՝ իրենք մի քանի ամիս է ապրանք չեն ներմուծել, քանի որ վստահ չեն, որ այստեղ կկարողանան իրացնել այն․ «Շղթայական թանկացում է տեղի ունենալու։ Սպառողները անգամ 100 դրամ թանկ չեն գնում»։
Մանրամասները՝ տեսանյութում









































