Saturday, 13 06 2026
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

Կա նախաձեռնություն, որը բոլոր շանսերն ունի կուսակցության վերաճելու

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Սահակյանը։

– Նոր կուսակցություն ստեղծելու աշխատանքներ են իրականացվում։ «Վերջ օլիգարխիային» քաղաքացիական նախաձեռնության անդամնե՞րն են նախաձեռնողները։

– Կա նախաձեռնություն, որը բոլոր շանսերն ունի կուսակցության վերաճելու։ Ոչ, այդ նախաձեռնությունը որևէ օրգանական կապ չունի «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության հետ։ Նույնիսկ ես, որ մասնակցում եմ երկու նախաձեռնություններին էլ, ինքս եմ դրանք տարանջատում իրարից։ «Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը կուսակցական օրակարգ չի կարող դառնալ, և տարբեր կուսակցությունների անդամներ կարող են այնտեղ ներգրավվել որպես քաղաքացիներ՝ առանց կուսակցական օրակարգ թելադրելու նախաձեռնությանը։

– Ո՞րն է լինելու նպատակը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցե՞լը։

– Ըստ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կուսակցությունները քաղաքացիների կամավոր միություններ են, որոնք ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելու միջոցով մասնակցություն են ունենում քաղաքական որոշումների կայացմանը։ Ցավոք, Հայաստանում միայն կուսակցության մեջ ներգրավվելով է հնարավոր ֆորմալ առումով մասնակցել որոշումների կայացմանը, քանի դեռ ուղիղ ժողովրդավարության էլեմենտները չեն արմատավորվել երկրում։ Անկուսակցական անհատները, ինքնակազմակերպման այլ ձևեր ընտրած քաղաքացիների միավորումները պետք է կուսակցության ցուցակներ ներգրավվեն և ինչ-որ չափով կրեն նրանց ներգրաված կուսակցությունների օրակարգը, ասենք, ԱԺ-ում հայտնվելու համար։ Այս դրույթները այլ հնարավորություն չեն տալիս, քան սեփական, միևնույն գաղափարներ ունեցող անհատների միանալն է իրենց սուվերեն օրակարգի շուրջ, կուսակցություն հիմնելն ու ընտրություններին մասնակցելը։

Առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցությունը ոչ թե իմ կամ նախաձեռնության մյուս անդամների որոշելիք հարցն է, այլ, ըստ նախատեսվող կանոնադրության, ամբողջ կուսակցության որոշելիք հարցը։ Եթե կուսակցությունը հիմնադրվի, համաժողովն էլ կորոշի՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։

– Դուք պահանջում էիք Կուսակցությունների մասին նոր օրենք։ Դա դեռ կյանքի չի կոչվում։ Եթե օրենքը չի փոխվում, Դուք հին օրենքով պատրա՞ստ եք ձևավորել կուսակցություն։

– Այո, մեր քաղաքական պահանջներից մեկն էլ Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումն էր։ Ընդ որում՝ ոչ թե կամայական փոփոխություններով օրենքի ընդունումը, այլ կոնկրետ փոփոխությունների, որոնք կուսակցությունները ավելի բաց, թափանցիկ, ոչ անձնակենտրոն կդարձնեն, ներկուսակցական որոշումների կայացման, նախընտրական ցուցակների կազմման պարզ ու արդար մեխանիզմներ կսահմանեն։ Քանի որ նման հանրային պահանջ կարծես չկա, մենք կարող ենք ինքներս ձևավորել այն։ Գործող օրենքը հնարավորություն է տալիս ցանկացած տիպի կուսակցություն ստեղծելու, այդ թվում՝ նաև մեր պատկերացրած կուսակցությունը։ Եթե նման կուսակցություն ստեղծվի, այն անպայման կբարձրացնի հանրության կողմից բոլոր կուսակցություններին ներկայացվող պահանջների շեմը։ Համենայնդեպս, ես այդպիսի քաղաքական երազանք ունեմ։

– Հայաստանում հիմա միակ ընդդիմությունը կարծես թե ՀՀԿ-ն է մնացել։ Դուք Ձեզ ո՞ր դաշտում եք դիտարկում։

– ՀՀԿ-ն ես չեմ ընկալում և առաջ էլ չէի ընկալում որպես կուսակցություն՝ դրա դասական իմաստով։ Այն, որպես երևույթ, պետության հաշվին անձնական խնդիրներ լուծող ավազակների միավորում էր, որը քանդվեց անմիջապես, հենց որ անհնար դարձավ կուսակցության անվան տակ իրենց թալանն իրականացնել։ Նրանք ունակ չեն ընդդիմություն լինելու. ցիրուցան եղած ավազակներ են, որոնք մի միասնական որոշում էլ չեն կարող կայացնել։

Ձեր հարցի երկրորդ մասը ենթադրում է, որ կա հաստատված ծրագիր ունեցող կուսակցություն։ Մինչդեռ այդպես չէ։ Երբ նախաձեռնությունը որոշի կուսակցության վերածվել, համաձայնության կգա ընդհանուր ուղենիշների, ծրագրերի շուրջ, կարող ենք խոսել դիրքավորման մասին։ Իմ կողմից կարող եմ ասել, որ ողջամիտ կլինի համագործակցել ուժերի հետ, որոնք կիսում են ծրագրերում արտացոլված արժեքները, խնդիրները, դրանց լուծումների շուրջ ունեն նույն մոտեցումները։ Եթե դրանք չեն համապատասխանի գործող վարչակազմի մոտեցումներին, ապա, բնականաբար, ցանկացած քաղաքական միավոր որպես ընդդիմություն կդիրքավորվի։

– Արդյոք հստակեցվա՞ծ են արտաքին քաղաքական կողմնորոշումները, թե՞ ոչ։

– Այո, հստակեցված են։ Կուսակցության այլ կողմնորոշում չի կարող լինել, քան Հայաստանի Հանրապետության հանրության, նրա բարեկեցության ու անվտանգության ապահովման, պետական շահի սպասարկմանն ուղղված կողմնորոշումը։ Եթե դուք նկատի ունեք դեպի արևմուտք, արևելք, հյուսիս կամ հարավ ուղղված կողմնորոշումները, ապա անձամբ իմ կողմից կարող եմ ավելացնել, որ դա համարում եմ կեղծ դիլեմա։ Դա եղել և շարունակում է սխալ օրակարգ մնալ, որը պատմական տարբեր ժամանակահատվածներում հանգեցրել է ցավալի կորուստների։ Որպես քաղաքացի և վերոհիշյալ նախաձեռնության անդամ՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները կառուցի ինքնիշխանության դիրքերից՝ հիմքում ունենալով պետական շահը, Հայաստանի Հանրապետության իրավունքները և հարգելով մյուսների իրավունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում