ԱՄՆ 20 նահանգներ գրոհել են սառնամանիքները, ավտոճանապարհներին գրանցվել են բազմաթիվ վթարներ: Անսովոր ցրտերի զոհ է դարձել 16 մարդ:
Մոտակա օրերին ռեկորդային՝ մինչև մինուս 50 աստիճան ցրտեր են սպասվում Մինեսոտայում, Հյուսիսային Դակոտայում, Վիսկոնսինում, Ինդիանայում ու Այովայում:
Սառը անձրևներ են տեղում երկրի խոշորագույն մեգապոլիսում՝ Նյու Յորքում: Չեղյալ է հայտարարվել Քենեդու անվան օդանավակայանի չվերթերի մեծ մասը:
Ուժեղ ցրտեր են նաև Չիկագոյում: Միչիգանում ու Քենտուքիում Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 5 մարդ:












































