Հայաստանում վիճակ է փոխվել, իրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնցից պետք չէ սարքել ողբերգություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե Ֆրանսիա կատարելիք այցի ընթացքում Էմանուել Մակրոնի հետ խոսելո՞ւ է «Վեոլիա ջուր» ընկերությունում տեղի ունեցած խոշոր բացահայտումների մասին, վարչապետը պատասխանել է. «Եթե Ֆրանսիայի նախագահին հետաքրքրի այդ հարցը, իհարկե, կխոսենք։ Նման մի աղմկահարույց բացահայտում էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կա։ Իրավական գործեր են, որոնց պետք է հանգիստ վերաբերել»:









































