Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու դեպքում Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ

Սիրիա ռուսական դրոշի ներքո հայկական զորախումբ ուղարկելը կարող է լրջորեն վնասել Հայաստանի հարաբերություններն Արևմուտքի և արաբական աշխարհի հետ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ադյ մասին ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունը։

Նրա խոսքով, դա դեպքերի ամենաանցանկալի զարգացումն է, որ կարող է լինել։ «Ռուսաստանի Դաշնության զինծառայողները և ընդհանրապես ՌԴ-ն Սիրիայում զբաղված են մսագործ Ասադին սատարելով և հանցակիցը դառնալով Սիրիայում կատարվող ռազմական հանցագործություններին ամենօրյա ռեժիմով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այնտեղ գտնվելով ռուսների կողքին, դառնալու են դրա հանցակիցը և վարկաբեկելու են Հայաստանը, գիտակցեն, թե չգիտակցեն։ Եվ երկրորդը, դա ազդելով Հայաստանի վարկի վրա, էապես փչացնելու է մեր հարաբերություններն Արևմուտքի հետ։ Եթե Հայաստանը պետք է Սիրիայում որոշակի մասնակցություն ունենա, դա պետք է լինի միմիայն և բացառապես միջազգային մանդատով, այլ ոչթե ռուսական ինքնագործունեության շրջանակներում»,- նշել է փորձագետը։

Նա նկատել է, որ դեպքերի նման զարգացման դեպքում Հայաստանին կարող են ընդհուպ պատժամիջոցներ սպառնալ։ «Էլ չեմ ասում, որ խնդիրներ կառաջացնեն Եվրոպայում եր գործընկերների մոտ, նաև Մերձավոր Արևելքում, այդ թվու՝մ սուննի արաբական երկրներում»,- ասել է նա և նկատել, թե սուննի արաբական երկրներում էլ հայկական մեծաթիվ համայնքներ կան, որոնք խնդիրներ են կարող են ունենալ։ «Հայաստանը բալանսավորված հարաբերություններ պիտի պահի արաբական աշխարհի հետ, և Հայաստանը շահագրգռված է մուսուլմանական երկրների հետ ունենալ հարթ, գործընկերային, բարեկամական և ջերմ հարաբերություններ»,- նշել է փորձագետը։

Տրամագծորեն հակառակ կարծիքն ունի «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը: Նա նկատել է, թե Հայաստանը խաղաղարար առաքելության հարուստ փորձ ունի։

«Սիրիայում ռուսական դրոշի ներքո անվտանգության ապահովման հարցում հայկական խաղաղապահ առաքելության զորախմբի մասնակցության որոշումը կարևոր պետք է համարել՝ որպես կուտակած ավանդույթների շարունակականության ապահովում։ Ավելին, ներկայում միջազգային հարաբերությունները գտնվում են անվտանգային հարցերի առումներով բավական խոցելի, ճգնաժամային իրավիճակում, և այս համատեքստում հայկական խաղաղապահ առաքելության ներդրումը ոլորտում կունենա շատ ավելի մեծ ռազմական, քաղաքական նշանակություն»,- ասել է նա և հավելել. «Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին, իհարկե, ոչ ոք երաշխավորված չէ վտանգներից ու ռիսկերից, սակայն ընդգծեմ, որ նախ հայ խաղաղապահները ուղղակի մասնակցություն չեն ունենալու միջազգային անվտանգությունն ապահովող ռազմական հնարավոր գործողություններին, քանի որ ներկայացված են բժիշկների, սակրավորների տեսքով, այսինք՝ զորախումբը չունի զուտ մարտական առաքելություն»։

Փորձագետը նաև չի կարծում, թե Սիրիայում հայ ռուսական զորախմբի կազմում խաղաղապահների մասնակցությունը հայկական կողմի համար քաղաքական խնդիրներ առաջացնի Արևմուտքի հետ, քանի որ հայ խաղաղապահները ժամանակին, ներկայում նույնպես, ակտիվորեն գործակցել են արևմտյան գործընկերների հետ, և դա ըստ էության խնդիրների չի հանգեցրել ռուս գործընկերների համար։

Խոսելով Իդլիբի իրավիճակի մասին՝ փորձագետը նշել է, թե տարածաշրջանային տերությունների դիրքորոշումները ու շահերը, Սիրիայում տեղի ունեցող հակահաբեկչական պայքարի արագ փոփոխվող տրամաբանության շրջանակներում, բավական հաճախ են փոփոխությունների ենթարկվել։

«Դեռ ս.թ. սկզբներին Իդլիբի հարցում լուրջ հակասություններ էին առաջացել Թուրքիայի, մյուս կողմից Ռուսաստանի և Իրանի միջև, քանի որ Սիրիայի կառավարական ուժերը, ըստ Անկարայի, խախտել էին Իդլիբի անվտանգության ռեժիմը։ Միևնույն ժամանակ, ռազմավարական առումով, իհարկե, Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում և երկրում հետագա անվտանգության ապահովման հարցերում չկա թերևս միանշանակ ընկալում ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի միջև, որոնք ունեն իրենց առանձին դիրքորոշումները և տեսլականները։ Սակայն իրավիճակային առումով, իհարկե, վերջիններիս միջև շարունակվում է կոորդինացիոն աշխատանքը։ Այս առումով Իդլիբի շուրջ զարգացումները տեղավորվում են սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում առհասարակ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև համագործակցային կոորդինացիոն ձևաչափում»,- ասել է նա և հավելել. «Այդ համատեքստում Իդլիբի հարցում ռուս-թուրքական համագործակցությունը կունենա ազդեցություն հարավկովկասյան զարգացումների վրա այնքանով, որքանով առհասարակ սիրիական և մերձավորարևելյան գործընթացներն են թողնում նման ազդեցություն մեր տարածաշրջանի ուղղությամբ։

Իսկ այդ ազդեցությունը միանշանակ առկա է՝ քաղաքական, ռազմական և այլ հարթություններով, սակայն գլխավորապես կրում է անուղղակի, միջնորդավորված բնույթ։ Այս համատեքստում կարող ենք հաստատել, որ ռուս-թուրքական գործակցությունը Իդլիբի հարցում կամ մերձավորարևելյան այլ հիմնախնդիրներում կգործի այն նույն տրամաբանությամբ, ինչը չի խախտում Հարավային Կովկասում կենտրոնացած տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև դիրքերի վերաբաշխման, ուժային հավասարակշռության ներկայիս ստատուս-քվոն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում