Աֆղանստանը բանտից ազատ կարձակի 88 բանտարկյալի, չնայածք ԱՄՆ-ը նրանց համարում է վտանգավոր ահաբեկիչ` հաղորդում է Reuters-ը:
Բանտարկյալները գտնվում են Բահրամի ավիաբազայում, որը տեղակայված է Քաբուլից հյուսիս: ԱՄՆ-ը վերջերս է բանտի վերահսկողությունը հանձնել Աֆղանստանի իշխանություններին:
Նախագահ Համիդ Քարզայը Աֆղանստանի հետախուզության ներկայացուցիչներին հրամայել է մեծ քանակությամբ ապացույցներ ներկայացնել ընդդեմ բանտարկյալների, չնայած ԱՄՆ-ը ունի տվյալներ, որոնց համաձայն՝ այդ մարդիկ մասնակից են արտասահմանյան զորքերի զինվորների սպանությանը և լուրջ վտանգ են ներկայացնում անվտանգության համար: Փորձագիտական խորհրդի ղեկավար Աբդուլ Շաքոր Դադրասը, սակայն, հայտարարել է, որ այդ ապացույցները չեն կարող հետագա կալանքի հիմք ծառայել:
«Մենք որոշում ենք կայացրել ազատ արձակել այդ մարդկանց որքան հնարավոր է շուտ, եթե նրանց դեմ որևէ հանցանշան չկա»,- ասել է նա գործակալությանը:








































