Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական ստորաբաժանումների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև առևտուրը դոլարով իրականացնելուց հրաժարվելու հնարավորությունը: Երեք նախագահների մասնակցությամբ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած բանակցությունների մասին պատմել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին՝ հաղորդում է Press TV-ն:

Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր թեմաներն են եղել նավթի և գազի գները, հիմնական ապրանքների վաճառքը, բանկային կապերի ընդլայնումը, երկրների ֆինանսական գործառնությունների ընդլայնումը և երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը:











































