Գերմանացի բնանկարիչ Կիլիան Շոնբերգերը պատկերել է Գրիմ եղբայրների հեքիաթներում նկարագրվող բնապատկերները:
Նա մռայլ, սակայն հիասքանչ լուսանկարներն արել է Միջին Եվրոպայի հեռավոր գյուղական վայրերում: Լուսանկարների նրա հավաքածուն վարպետորեն խաղում է մեր երևակայության հետ: Անպայմանորեն եղել են այսօրինակ բնապատկերներ, որոնք ոգեշնչել են եղբայրներին ստեղծելու հրաշալի գործեր:
Շոնբերգերը մեծացել է բուսականությամբ հարուստ տարածքում և մանկուց սերտ կապ է ունեցել բնության ու դրա առեղծվածների հետ՝ գիշերվա մթին բարձրանալով լեռներն ու սպասելով արևածագին:










































