DJ Locksmith-ը Էդ Շիրանի լավագույն ընկերներից է: Երաժիշտները հաճախ են համատեղ երգեր ձայնագրում և ելույթ ունենում միմյանց համերգներին: DJ Locksmith-ը ակնկալել է, որ իրենք այնքան մտերիմ են, որ ինքը Շիրանի հարսանիքի գլխավոր հյուրերից մեկը կլինի, սակայն շիկահեր Էդը ոչ միայն չի հրավիրել նրան իր հարսանիքին, այլև նույնիսկ չի տեղեկացրել: Դիջեյը, սակայն չի նեղացել և նույնիսկ արդարացումներ է գտել ընկերոջ արարքի համար:
Նախ՝ հրավիրատոմսը կարող էր անհետանալ փոստային բաժանմունքում, երկրորդ՝ Շիրանը մի հիանալի առանձնահատկություն ունի. նա անկանխատեսելի է: Դիջեյը վստահ է, որ հարսանիքը ինքնաբուխ է եղել, և ոչ ոք մտերիմներից ներկա չի եղել:












































