ԱՊՀ երկրների՝ կես մլրդ դոլարից ավելի կարողություն ունեցող քաղաքացիների քանակը 2012 թ. ի վեր երկու անգամ կրճատվել է՝ տեղեկացնում է Knight Frank-ը:
«Ռուսաստանում և ԱՊՀ-ում demi-billionaires-ների թիվը 2012-2017 թթ. փաստացի երկու անգամ կրճատվել է՝ 430-ից հասնելով 230-ի: Մինչև 2022 թ., սակայն սպասվում է, որ նրանց թիվը կաճի՝ հասնելով 310-ի»,- գրում են վերլուծաբանները:
Նշվում է նաև, որ Չինաստանում վերջին 5 տարում ավելի քան կես միլիոն դոլար կարողություն ունեցողների թիվը աճել է 96%-ով: Կանխատեսումների համաձայն՝ գլոբալ տնտեսական աճը 2022թ. կբարձրացնի կես միլիարդ կարողություն ունեցողների թիվը ողջ աշխարհում մինչև 9,57 հազարի:








































