Thursday, 02 07 2026
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Վտանգավոր հնգյակը․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Մակեդոնիայի հետ խաղում

Վաղը՝ ժամը 20:00-ին Սկոպիեյի «Ֆիլիպ-II» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում կմրցի Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ: Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր հավաքականը Երևանում 2:1 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ Մակեդոնիան հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:

Մակեդոնիայի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին այս մրցավեճում նախընտրել էր 3-5-2 դասավորությունը: Մասնավորապես, հարձակման կրակագծում էին մակեդոնական ֆուտբոլի լեգենդ իտալական «Ջենոայի» 35-ամյա հարձակվող Գորան Պանդևը, և կիպրական ԱԷԿ-ի ներկայացուցիչ Իվան Տրիչկովսկին: Կիսապաշտպանության աջ եզրում Անգելովսկին օգտագործել էր իտալական «Պալերմոյի» հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկիին, իսկ ձախ եզրում՝ Անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Էզջան Ալիովսկիին: Ջիբրալթարի դեմ 10 համար դիրքում խաղացել էր իսպանական «Լևանտեի» 23-ամյա կիսապաշտպան Էնիս Բարդին: Պետք է փաստենք, որ ի դեպս այս հնգյակի մեր առաջիկա մրցակիցը բավական ուժեղ հարձակվողական օղակ ունի:

Հատկապես աչքի է ընկնում Բարդին, որը հանդիսանում է մակեդոնական ֆուտբոլի ծագող աստղը: Վաղվա խաղում Վարդան Մինասյանի գլխավոր խնդիրը պետք է լինի հարձակվողական այս հնգյակի կասեցումը: Ջիբրալթարի դեմ մրցավեճի առաջին կեսում երկու գնդակ խփելուց հետո Անգելովսկիի հավաքականը երկրորդ կեսում զգալիորեն թուլացրել էր ճնշումը՝ ուժերը խնայելով Հայաստանի հետ կարևոր հանդիպման համար: Ի դեպ, Ջիբրալթարի հավաքականին ողջ հանդիպման ընթացքում չի հաջողվել ոչ մի հարված կատարել դարպասի ուղղությամբ, մինչդեռ հյուրերը չեն իրացրել 4-5 իրական գոլային պահեր: Հայաստանի հետ խաղում Անգելովսկին հնարավոր է գնա մարտավարական փոփոխությունների: Ամեն դեպքում սպասվում է, որ մեր մրցակիցը կպայքարի 2 նոմինալ հարձակվողով: Բնական է, որ Սկոպիեյում Հայաստանը կխաղա երկրորդ համարով, ինչը պետք է դրական համարել: Մեր հավաքականը Մինասյանի գլխավորությամբ աչքի է ընկել խաղալով երկրորդ համարով, մասնավորապես արտագնա մրցավեճերում: Լիխտենշտեյնի հետ հանդիպումից հետո Մինասյանը հայտարարել էր, որ Մակեդոնիայի հետ խաղում հիմնական կազմում կլինեն փոփոխություններ:

Ըստ ամենայնի մեր հավաքականի մարզիչը կուժեղացնի կիսապաշտպանության թիկունքը ինչպես նաև ասպարեզ դուրս կբերի նոմինալ հարձակվողի: Հիշեցնենք, որ Լիխտենշտեյնի դեմ Հայաստանի հավաքականը խաղաց առանց նոմինալ հարձակվողի: «Առաջին լրատվական»-ի վարկածով Հայաստանի հավաքականը վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարության և մրցավեճը կսկսի այսպիսի կազմով: Դարպասում կլինի Արամ Հայրապետյանը, իսկ պաշտպանության կենտրոնում Վարազդատ Հարոյանն ու Անդեր Չալըշըրը: Աջ եզրում կգործի Հովհաննես Համբարձումյանն, իսկ ձախ եզրում Արտակ Եդիգարյանը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Կառլեն Մկրտչյանն ու Ռումյան Հովսեփյանը: Մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ Արաս Օզբիլիսը կխաղա աջից: Ենթահարձակվողի դիրքում կլինի Մարկոս Պիզելին, իսկ հարձակման կենտրոնում Արթուր Սարկիսովը: Նշենք, որ Մակեդոնիայի հավաքականը սովորաբար գրոհները զարգացնում է եզրերով՝ ինչը կարելի է ասել խնդրահարույց է մեզ համար:

Թե Համբարձումյանը, և թե Եդիգարյանը իդեալական մարզավիճակում չեն գտնվում: Առաջիկա մրցավեճում շատ բան կախված կլինի մեր հենակետային կիսապաշտպաններից: Մակեդոնիայի հետ խաղում կարևոր է նաև նոմինալ հարձակվողի առկայությունը, ինչը լարվածության մեջ կարող է պահել մրցակցի պաշտպաններին: Ունենալով բավական ուժեղ հարձակման գիծ՝ Մակեդոնիայի հավաքականը համեմատաբար թույլ է թիկունքից: Ավելի ստույգ Անգելովսկիի ֆուտբոլիստները թույլ են տալիս առանց ջանքեր գործադրելու մոտենալ տուգանային հրապարակին: Այո, մեր մրցակցի խաղային օղակների միջև կա դիզբալանս, ինչը կարող է դառնալ մեր հաջողության գրավականը:

Բուքմեյքերները առաջիկա խաղում ֆավորիտ են համարում Մակեդոնիային, վերջինիս հաղթանակի համար սահմանելով 2 գործակցով: Ոչ-ոքի գնահատված է 3․4, իսկ Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը՝ 4․15 գործակցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում