Հայրենիք վերադառնալու դեպքում մի քանի տարվա բանտարկությունը բավարար կլինի ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի համար: Նման կարծիք է հայտնել հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:
«Չեմ կարծում, թե Էդվարդ Սնոուդենն արժանի է մահապատժի կամ ցմահ բանտարկության»,- ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ նման սպառնալիքների համար էլ Սնոուդենը փախել է: Փոլը կարծում է, որ Սնոուդենին հայրենիք վերադարձնելու միակ միջոցը նրան խելամիտ պատժով արդար դատ առաջարկելն է:








































