Նյու Յորքի աշխույժ երթևեկություն ունեցող ավտոմայրուղիներից մեկում կիրակի օդանավ է վայրէջք կատարել: Այս մասին փոխանցում է ТСН-ը:
Միաշարժիչ օդանավում եղել է երեք մարդ: Նրանք գալիս էին Կոնեկտիկուտ նահանգից՝ դիտելու Ազատության արձանը, երբ հանկարծ օդաչուն ավիակարգավարներին հայտնել է վթարային վայրէջքի մասին:
Հաղորդվում է, որ օդանավը վայրէջք է կատարել առանց մեքենաները վնասելու: Ուղևորները նույնպես չեն տուժել: Ավտոմայրուղու երթևեկությունը փակվել է, քանի դեռ օդանավը չի հեռացվել այնտեղից քարշակի միջոցով:
Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն:










































