Բուլղարացի 5 նախկին նախարարներ հարկային մարմինների կողմից կենթարկվեն ստուգումների՝ հայտնում է Gazeta.ru-ն:
Նրանցից 4-ը եղել են ժամանակավոր կառավարության անդամներ. ժամանակավոր կառավարությունը երկիրը ղեկավարել է 2013-ի գարնանը: Խոսքն էներգետիկայի, էլեկտրոնային կառավարության, շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության նախարարների մասին է:
Հինգերորդը Բոյկո Բորիսովի կաբինետում զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը:
Նրանցից ոմանք ժամանակին չեն ներկայացրել իրենց հարկային հաշվետվությունները, իսկ մյուսներն ընդհանրապես դա չեն արել: Համաձայն օրենքի՝ բարձր պետծառայողները պարտավոր են հաշվետու լինել հարկային իշխանությունների առջև մանդատի ժամկետի լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:






































