Apple ընկերությունը կարծում է, որ մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է սահմանել չինական ապրանքների նկատմամբ, նախևառաջ կազդեն ամերիկյան շուկայի վրա։ Կբարձրանա նաև Apple ընկերության արտադրանքի արժեքը։
«Այդ մաքսատուրքերի կապակցությամբ մեր անհանգստությունն այն է, որ դրանք ավելի շատ ԱՄՆ-ին կհարվածեն, ինչը կհանգեցնի ոչ միայն մրցունակության աճի նվազեցմանը, այլև ԱՄՆ-ում գնորդների համար արժեքի բարձրացմանը»,-հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերթ Լայթհայզերին։
Ընկերությունը ենթադրում է, փոփոխությունները կարող են առնչվել Apple Watch-ի, AirPods ականջակալների, Mac mini համակարգիչների, աքսեսուարների, լիցքավորման սարքերի վրա։ iPhone-ը ցանկում ներառված չէ։











































