Սիրիայի արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զորավարժությունները Վաշինգտոնի պատասխանն են «ռուս զինվորականների սպառնալիքների շարքին», պնդում են CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ հրամանատարությունը զորավարժություններ անցկացնելու հրաման է տվել սեպտեմբերի 1-ին ստացված հաղորդումից հետո, համաձայն որի՝ Ռուսաստանը մտադիր է զորքեր տեղակայել Սիրիայի հարավում։ Նշվում է, որ զորավարժություններին ավելի քան 100 զինվորական է մասնակցում։
Էթ Թանֆ շրջանում և դրա շուրջ 55 կմ երկարությամբ ձգվող գոտում զորավարժությունների մասին նախօրեին հաղորդում է հրապարակել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Նշվում է, որ թյուրըմբռնումից և լարվածությունից խուսափելու համար ռուսական կողմը ծանուցվել է այդ մասին։ Հայտնի չէ, թե որքան կտևեն զորավարժությունները։










































