Հռոմի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ կայծակի հարվածի արդյունքում Ջուզեպե Գարիբալդիի արձանի վրայից մի քանի մարմարե կտոր է ընկել։
«Հրշեջները Յանիկուլ բլուրի վրա գտնվող Գարիբալդիի արձանի զննություն են իրականացնում»,– ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հրշեջ ծառայության աշխատակիցները, մշակույթի նախարարության աշխատակիցների հետ համատեղ, ժամանակավորապես շրջափակել են արձանի հարակից հրապարակը։











































