Բրիտանացի գիտնական կենսաբան Սեմ Ուիլյամսի կինը և երեք տարեկան որդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայում նրանց վրա հարձակվել է ընձուղտը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Քեթի Ուիլյամսի և նրա որդու՝ Ֆինի վրա հարձակվել է էգ ընձուղտը, որը զբոսնել է իր ձագի հետ: Դա տեղի է ունեցել գիտնականի տնից մոտ 150 մետր հեռավորության վրա:

Սեմի խոսքով՝ ընձուղտը հավանաբար որպես սպառնաիք է ընկալել կնոջը և որդուն: Ինքը վազքի մարզումներից վերադառնալիս տեսել է՝ ինչպես է ընձուղտը հարձակվում կնոջ և երեխայի վրա: Սեմին հաջողվել է հեռացնել ընձուղտին և անմիջապես շտապօգնություն կանչել:

Հաղորդվում է, որ մայր ու որդի կայուն, բայց ծայրահեղ ծանր վիճակում են:









































