«Հաշվի առնելով, որ մենք ահաբեկչության դեմ պայքարում ապավինում ենք մեր ընկերներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը, բնական է, որ վերականգնման գործընթացում մենք առաջնահերթություն ենք տալիս իրանցի և ռուսաստանցի մեր բարեկամներին և նրանց ընկերություններին»,- ասել է Իրանի նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի նախարարը Վալեդ Մուալլիմը «Միջազգային կյանք» ամսագրի գլխավոր խմբագիր Արմեն Հովհաննիսյանին տված բացառիկ հարցազրույցում:

«Սա նշանակում է հարգանքի տուրք մատուցել Սիրիայի համար զոհվածներին, ինչպես նաև հաշվի է առնվում, որ նրանք համապատասխան հնարավորություններ ունեն վերականգնման գործընթացին մասնակցելու համար: Գոյություն ունի նաև Սիրիայի բարեկամ երկրների խումբ, որի մեջ մտնում են Չինաստանը, Հնդկաստանը, Մալայզիան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան: Այդ բոլոր երկրների ընկերությունները կմասնակցեն Սիրիայի վերականգնմանը»,- ասել է նա:
![]()










































