Իտալացի նկարիչ Մարկո Սոդանոն մանկական կոնստրուկտորի միջոցով վերարտադրել է Վերածննդի դարաշրջանի կտավները:
Խորանարդաձև ուրագծերում կարելի է գուշակել Լեոնարդո Դա Վինչիի, Ռաֆաելի կտավների կերպարները:
Ընդ որում՝ նկարիչը հեռացել է լուսանկարչական ճշգրտությունից: Նրա աշխատանքները ավելի շատ լողացող լուսանկար են հիշեցնում: Սոդանոն «Լեգոյով» 12-ից ավել վերարտադրություններ է ստեղծել: Իր ստեղծագործություններով նկարիչը ցանկացել է նշել, որ գլուխգործոցներ նույնիսկ երեխաները կարող են ստեղծել:











































