Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալներ Արա Պողոսյանն ու Գեւորգ Ջնդոյանը հրաժարվեցին հանրային պաշտպանից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9 -ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեցին ամբաստանյալները։
Պաշտպան Թամարա Բաղդասարյանը դատարան գրություն էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ մեկ ամիս գործուղման մեջ է գտնվելու և չի կարող ներկայանալ դատական նիստերին: Նա նաև խնդրել էր՝ առանց իր մասնակցության դատական նիստ չանցկացնել: Դիմումի հրապարակումից հետո Գևորգ Ջնդոյանը հաայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից:









































