Հաղորդավարուհի ու դերասանուհի Աննա Սեմենովիչը դարձյալ զարմացրել է իր երկրպագուներին՝ հրապարակելով հարսանեկան զգեստով լուսանկար, գրում է 7days.ru-ն:
Ընդ որում՝ Աննան ունի ապագա մայրիկի տեսք, որը ձեռքերը դրել է «կլորիկ» փորի տակ:
Լուսանկարի համար ֆոն է ծառայել տանկը, որը դարձել է նորապսակների համար հարսանեկան պահախումբ: Այն զարդարված է ծաղիկներով ու հարսանեկան մատանիներով:
«Ախ այդ հարսանիքը… Հարսանիք…» բազմանշանակ մեկնաբանել է Աննան այդ կադրը՝ երկրպագուներին շփոթության մատնելով:
Յուս՝ արդեն սև-սպիտակ լուսանկարում Սեմենովիչի հետ լուսանկարվել է հայտնի դերասան Գրիգորի Սիյատվինդան: Երևում է՝ նա թե՛ նոր ֆիլմի տանկիստն է, թե՛ Սեմենովիչի հերոսուհու փեսացուի դերակատարը:









































