2014թ. խոստանում է դինամիկ լինել պաշտոնական դիվանագիտության տեսանկյունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ խոսելով տարվանից սպասելիքների մասին: Նա նախ շնորհավորեց բոլոր հայերի Ամանորն ու Սուրբ ծնունդը և նշեց, որ հայաստանյան երկու պետություններին խաղաղություն է մաղթում: Ըստ նրա՝ խաղաղությունն այն նվազագույն պայմանն է, որի պայմաններում է միայն հնարավոր մտածել երկրի զարգացման, բարգավաճման մասին:
«ՀՀ-ի ու Արցախի հայությանը մաղթում եմ հաջողություն»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին՝ 2014 թվականը խոստանում է դինամիկ լինել կարգավորման բոլոր առանձին բաղադրիչների տեսանկյունից: