Ցանցահենները գողացել են բրիտանական British Airways ավիաընկերության ուղևորների անձնական և ֆինանսական տվյալները։ Այս մասին ասվում է ավիափոխադրողի կայքում։ Ընկերությունը նշում է, որ գողացված տեղեկություններում ներառված չեն անձնագրային տվյալները, ինչպես նաև տվյալներ առաջիկա թռիչքների մասին։
Ցանցահենային հարձակման է ենթարկվել ավիաընկերության կայքը և դրա բջջային հավելվածը։ Չարագործների գործողություններից տուժել են օգոստոսի 21-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում տոմսերի համար բանկային քարտով վճարած հաճախորդները։ Նշվում է, որ խոսքը 380 հազար ուղևորի մասին է։
British Airways-ը հստակեցրել է, որ իր համակարգում խոցելիությունը հարթված է, կայքն աշխատում է սովորական ռեժիմով։












































