Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է ՌԴ նախագահի արտաքին գործերի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ ուղևորությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին։
Սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կայցելի։
Բացի այդ, սեպտեմբերի 27-28-ին ՌԴ նախագահը կմասնակցի Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը։ Վլադիմիր Պուտինի՝ Ուզբեկստան այցը նախատեսված է հոկտեմբերին։
Իսկ մինչև տարեվերջ Պուտինը կմասնակցի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովին։










































