ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումը մինչև այս տարվա ավարտ կկորցնի Սիրիայում զավթած տարածքների վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ֆրանսուա Լեկուանտրը, հաղորդում է Moneycnontrol.com-ը։
Նշենք, որ 2014-ին Իրաքում և Սիրիայում մի շարք տարածքներ զավթած ջիհադիստներն այժմ վերահսկում են միայն Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Դայր էզ Զուր շրջանը։
Ըստ Լեկուանտրի՝ ԴԱԻՇ-ը ֆիզիկապես կոչնչանա արդեն այս աշնան վերջին։
Գեներալը նաև ընդգծել է, որ խալիֆայության տապալումից և ոչնչացումից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ղեկավարությունը կմտածի իր աշխատանքի հետագա ձևաչափի մասին։
Իր ելույթում նա հավելել է, որ կփորձի նվազեցնել ֆրանսիական զորամիավորումը, փոխգործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, երբ դա հնարավոր լինի։









































