Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսրայելն այս տարի օդային հարվածներ է հասցրել Սիրիայի ավելի քան 200 իրանական ռազմական օբյեկտների, որոնց մեծ մասը պատկանում է Իրանի հեղափոխական գվարդիային:
Միայն Սիրիայի՝ իրաքյան ուժերին զենքի փոխանցումը կանխելու համար իրականացվել են 800 հրթիռային հարձակումներ, և Իսրայելի բանակը պատրաստ է հարվածներ հասցնել բոլոր այն ռազմական կայանները, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը:

Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Սիրիայի սահմանին իրանամերձ «Հըզբոլլահ»-ը տեղադրել է ավելի քան 150 հազար հրթիռներ: Իսրայելի անվտանգության համար իրավիճակը խիստ անհանգստացնող է:












































