Bloomberg-ը անվանել է միլիոնատերերի ամենասիրելի քաղաքը: Պարզվել է՝ նրանց մեծ մասը ապրում է Հոնկոնգում:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Չինաստանի այդ հատուկ վարչական տարածքում ապրում են մոտ 10 հազար ավելի ապահովված գործարարներ:

Սիրելի քաղաքների թոփ տասնյակում ընդգրկվել են նաև Նյու Յորքը (8,9 հազար), Փարիզը (4,0 հազար), Լոնդոնը (3,8 հազար), Չիկագոն (3,3 հազար), Սան Ֆրանցիսկոն (2,8 հազար), Վաշինգտոնը (2,7 հազար) և Օսական (2,7 հազար):








































